«La guitarra de la luna». Նելլի Ռեյի եւ Լաերայի նոր օրիգինալ միքսի անվանումն է: Թարգմանաբար նշանակում է` «Լուսնային կիթառ»: Ընդամենը ժամեր առաջ է տեղադրվել Hayfanat-ի Youtube-յան բաժնում: Իր տեսակով ակումբային երգ է, իսկ երաժշտությունը շատ նման է Յոլանդայի երգերին: Ներբեռնման համար այն հասանելի է ինչպես iTunes-ի, այնպես էլ Hayfanat-ի բաժնում: Երգը թեեւ չի հասցրել այդքան շատ մեկնաբանվել, միեւնույնն է`կարծիքները դրական են:
Արամ Արարատյան