Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախվտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն:
ՊԲ Լրատվության և քարոզչության բաժին