Օգոստոսի 17-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում Շիրակի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել կենցաղային գազի բալոնից արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով 1968 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը ստացել է առաջին և երկրորդ կարգի այրվածքներ: Տուժածը տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:
***
Օգոստոսի 17-ին, ժամը 20.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տավրոսի 17-րդ փողոցի թիվ 7 տնակի նկուղում, ինչի հետևանքով 2006 թ. ծնված Նարեկ Սարգսյանը ստացել է երկրորդ կարգի այրվածքներ: Տուժածը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է պլաստմասե ջրի տարա:
Բժիշկների գնահատմամբ` երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է:
***
Նույն օրը, ժամը 17.25-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արա գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.07-ին, մարվել` 19.55-ին:
Այրվել է Մարգարյանին պատկանող անասնագոմի տանիքը` 160 քմ մակերեսով և 450 հակ պահեստավորված անասնակեր:
***
Նույն օրը, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Աշտարակի Միջնահանդ թաղամասում այրվում է փայտե տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.26-ին, մարվել` 17.40-ին:
Այրվել է չբնակեցված փայտե տնակ` 27 քմ մակերեսով և 1 հա խոտածածկ տարածք:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 02.07-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.44-ին, մարվել` 04.06-ին:
Այրվել է Գ. Գրիշյանին պատկանող անասնագոմի տանիքը` 40 քմ մակերեսով:
***
Օգոստոսի 17-ին և 18-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել հանրապետության խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Գառնի գյուղի մոտ («Խոսրովի անտառ» պետական արգելոցում) այրվել է 3,5 հա, Հրազդանի Վանատուր թաղամասում (հեռուստաաշտարակի մոտ)` 25 հա, Երևանի Դավիթաշենի կամրջի մոտ` 2 հա բուսածածկ տարածք, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի մոտ` 1500 քմ, Սպիտակ–Վանաձոր ավտոճանապարհին` 1500 քմ խոտ և մասամբ 6 եղևնի, Լոռու մարզում (Վանաձորի «Այգ» ռեստորանի մոտ)` 3500 քմ, Ջրաշեն գյուղում` 30 հա, Արագածոտնի մարզի Աշտարակի Մուղնի թաղամասում` 3 հա, Աշտարակի Կոմիտասի այգում` 1500 քմ, Վերին Սասունիկ գյուղում` 2 հա, Աշտարակ–Բյուրական ավտոճանապարհին` 3000 քմ և Ագարակ–Բյուրական ավտոճանապարհին` 3000 քմ մակերեսով խոտ:
Հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
Արտակարգ իրավիճակների նախարարություն