Օգոստոսի 17-ին, ժամը 17.08-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Գազել» մակնիշի 3576 Տ պ/հ (վարորդ` Վանաձորի բնակիչ, 1991 թ. ծնված Վահրամ Փարսադանյան) և «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 31 ՍՏ 115 պ/հ (վարորդ` 1957 թ. ծնված Արտաշես Խանբեկյան) ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով Ա. Խանբեկյանը և նրա ուղևորներ` Արմավիրի բնակչուհիներ, 1963 թ. ծնված Ռուզաննա Մնացականյանը և թիվ 5 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանի աշակերտուհի` 2003 թ. ծնված Ռուզաննա Խաչատրյանը, 1956 թ. ծնված Զոյա Պետրոսյանը, 1955 թ. ծնված Սուսաննա Բաղդասարյանը մինչ փրկարարների ժամանումը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է:
Արտակարգ իրավիճակների նախարարություն