Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետի ամենատարեց թեկնածուն` Սպարտակ Պետրոսյանը, ով, ինչպես հայտնի է, եկել է ԱՄՆ-ի Գլենդել քաղաքից` Գյումրու իշխանությունը նորից ձեռքը վերցնելու համար: Հիշեցնենք, որ նա Կոմունիստների ժամանակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաև Լենինականի շրջկոմի առաջին քարտուղարը:
Մեր այն հարցին, թե պատրաստվո՞ւմ եք համագործակցել մյուս թեկնածուների հետ, նախկին պաշտոնյան ասաց. «Ասեմ, որ այդ հարցը արդեն բավական ժամանակ է` մի քանի օր է ինձ տալիս են, ես բացառում եմ որևէ թեկնածուի հետ համագործակցությունը: Ձեր հարցից ես հասկանում եմ, որ որևէ մեկը ընտրվի, ես գնամ նրան տեղակալ աշխատեմ: Դա բացառվում է, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի իր աշխատանքայի ոճը, աշխատելու իր մեթոդները: Գտնում եմ, որ աշխատելով տեղակալ` չես կարող լրիվ, լիարժեքորեն ինքնուրույն քո խնդիրները, ծրագրերը իրականացնես , դրա համար այն իմ կողմից համենայնդեպս ընդունելի չէ»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ