Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյան. «Ամուսնանում եմ: Իսկ մեկ տարի հետո կվերադառնամ մեծ սպորտ»

Օգոստոս 17,2012 19:52

Մարզասեր հասարակությունը դեռ ամիսներ առաջ տեղյակ էր, որ Հռիփսիմե Խուրշուդյանը  կյանքի ընկեր ունի եւ պատրաստվում է Լոնդոնի օլիմպիական խաղերի ավարտից հետո ամուսնանալ: Այսօր օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրն անձամբ հայտարարեց, որ իսկապես ամուսնանում է: «Ես կյանքի ընկեր ունեմ եւ մինչեւ տարեվերջ մենք ամուսնանալու ենք: Հարսանիքի օրը կորոշենք մոտ օրերս: Կամուսնանամ, իսկ մեկ տարի հետո կվերադառնամ մեծ սպորտ: Ծանրամարտը չեմ թողնի մինչեւ օլիմպիական ոսկի չնվաճեմ ու հայ ժողովրդին չերջանկացնեմ», – հայտարարեց մարզուհին: Հարցին, թե ապագա ամուսինն, արդյո՞ք, նպատակների իրականացմանը չի խանգարի, Հռիփսիմեն պատասխանեց. «Նախ, ես հայտարարությունն ինքնագլուխ չեմ անում: Այս մասին մենք խոսել ենք: Երկրորդ, նա էլ սպորտի ոլորտից է` ծանրորդ, ու մենք նույն կերպ ենք մտածում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031