Մոսկվայում, մինչ Խամովնիչեսկյան շրջանի դատարանը կայացնում էր PussyRiot պանկ խմբիի դեմ դատավճիռը՝ շենքի առջեւ հավաքվածները լսում էին «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը, որը Մոսկվայի Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցում կատարելու համար եւ ազատազրկման դատապարտվեցին խմբի անդամները:
Հավաքվածները վանկարկում էին. «Ռուսաստանին՝ այո, Պուտինին՝ ոչ»:
Ի համերաշխություն PussyRiot-ի այսօր բողոքի ցույցեր են անցկացվել նաեւ աշխարհի շատ երկրներում: Դրանց ամբողջական ցանկը կարելի է տեսնել freepussyriot.org կայքում:
Կարդացեք նաև