Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռումբ» Իջեւանի քաղաքապետարանի շենքի գլխին

Օգոստոս 17,2012 19:01

Իջեւանի քաղաքապետարանի շենքի հարեւանությամբ գտնվող «Իջեւան» հյուրանոցն արդեն 15 տարի անմխիթար վիճակում է: Նախկինում քաղաքի խորհրդանիշ հանդիսացած  ինը հարկանի հյուրանոցը վաղուց չի գործում, այն կիսավեր, քայքայված վիճակում է: Իջեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ 2007թ. փետրվարի 5-ին հյուրանոցի շենքը սեփականաշնորհվել է Էդուարդ Ավետիսյանին: Քաղաքապետարանի աշխատակիցներն այդ մարդուն չեն ճանաչում, կարծելով, որ նա Իջեւանի բնակիչ չէ: Քաղաքապետարանից  տեղեկացա, որ սեփականատերն անցյալ տարի 524 հազար դրամ գույքահարկ է մուծել: Քաղաքապետարանում սակայն չկարողացան հայտնել` Ավետիսյանը գույքահարկի  պարտք ունի՞, թե` ոչ, քանզի վերջինս հարկային հաշվետվություններ չի ներկայացրել: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց,  որ  հյուրանոցի շենքի նկուղը ողողված է ջրագծի վթարի հետեւանքով կուտակված ջրերով, շենքի հիմքը դարձել է խարխուլ, այն կարող  մի օր փլվել քաղաքապետարանի շենքի վրա: Քաղաքապետը հույս հայտնեց, որ առաջիկայում օրենք կընդունվի սեփականաշնորհված եւ տարիներով անգործության մատնված շենքերի գույքահարկն ավելացնելու վերաբերյալ, որպեսզի դրանց տերերը ստիպված լինեն դրանք բարեկարգել, գործարկել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031