Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրը երգելիս՝ մեջքով դեպի մզկիթն էր (ֆոտոշարք)

Օգոստոս 17,2012 18:24

Առաջին տեղեկատվությունն այն մասին, որ Շարլ Ազնավուրը կեսժամանոց համերգ է ունենալու վրացական Ախալցխա քաղաքում, մեղմ ասած, զարմանք հարուցեց, թե ինչո՞ւ հենց այդպես…. Դրա համար էլ որոշեցի ամեն ինչ ճշտել տեղում եւ ժամանակին: Ավելի ճիշտ Երեւանից կտրեցի 280 կիլոմետր հասնելու համար փոշոտ քաղաքը, որտեղ անցել է իմ մանկությունը: Հրավիրատոմս ձեռք բերելուն էլ օգնեցին ընկերներս:

Համերգին պետք է մասնակցեր նաեւ նախագահ Սաակաշվիլին վարչապետը, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, կարճ ասած՝ վրացական կառավարությունը համարյա ողջ կազմով: Նախագահը ժամանեց տիկնոջ եւ կրտսեր որդու հետ, անվտանգության մարմինները քաղաքը երկնքից հսկում էին ուղղաթիեռներով, իսկ երկրի վրա՝ համապատասխան ոստիկանական զորքերն էին՝ վարժեցրած շներով: Քաղաքը գերլցված էր, քաղաքը շնչում էր Ազնավուրի համերգով: Շանսոնյեն ժամանեց 2 տասնյակի չափ երաժիշտներով ու նույնքան էլ սպասարկող անձնակազմով: 26000 բնակչություն ունեցող քաղաքում առաջին անգամ լուսացույցեր երեւացին ու թարմ ասֆալտ փռվեց: Համերգի օրվան հարմարեցրել էին շքեղ հյուրանոցների բացումը, իսկ բուն համերգը պետք է տեղի ունենար 9-12-րդ դդ վերականգնված Ախալխցյան ամրոցում: Պատկերացնելու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կառույցը, նշենք, որ վերականգնողները, շինարարները, ճարտարապետները եւ ընդհանրապես կառավարությունը ծախսել էին էին 200 մլն դոլար, տարածքը «շտկելու» համար բարեկարգվել էր ոչ միայն 7,5 հա ամրոցային հողերից, այլեւ մի քանի տասնյակ հեկտար էլ քաղաքի տարածքից, որտեղ տները նույնքան հեքիաթային էին թվում, որքան հին Թիֆլիսում:

Շանսոնյեի համերգի օրը մեջ կմնա քաղաքի պատմության մեջ որպես հին քաղաքի վերածնման օր: Այստեղ այլեւս տեղակայված են բրենդային բուտիկներ, կազինո, սրճարաններ ու ռեստորաններ: Ազնավուրի անունը գովազդի լավագույն միջոցն է: Այդ նպատակի համար ավելի լավ բան չէր էլ կարող մտածվել:

Դառնալով Վրաստանի նախագահին՝ նշենք, որ նա համերգին եկել էր Լոնդոնի օլիմպիադայի մեդալներով վերադարձած մարզիկների հետ : Նա այնպիսի ելույթ ունեցավ լրագրողների առաջ ու այն տոնով, որ դեռ ինչե՛ր են լինելու:

Մինչեւ ուղնուծուծը եվրոպացի Շարլ Ազնավորւրը, որը ծանոթ է հայկական հյուրընկալությանը, ուղղակի շոկի մեջ էր, իմ կարծիքով նա սկսեց հասկանալ, որ վրացիները մի քիչ ուրիշ ժողովուրդ են: Մինչ այդ նա հանդիպել էր հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, ճաշել, գինի խմել:

Համերգին Ազնավուրը փայլեց հատկապես իր «Ավե Մարիայով» եւ «Բոհեմով», Ազնավուր- հանելուկը, Ազնավուր-աղոթքը, Ազնավուր-մեծությունը:

Երգերից մեկն էլ նվիրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Գուցե արդեն նրա ձայնն այն չէ, գուցե սա վերջին համերգն է՝ նախնիների հայրենիքում, գուցե եւ կարիերայի ավարտը, ի վերջո մաեստրոն 88 տարեկան է, բայց ամեն դեպքում հանդիսատեսը հիացած էր, բացականչություններ էին հնչում, ամեն կատարումից հետո հոտնկայս ծափահարում էին: Ու այդ ամենին տոն էր տալիս Վրաստանի նախագահը: Մի խոսքով, փոքր քաղաքում մեծ տոնը կայացավ, քաղաքը վերածնվեց Ազնավուրի երգով:

Վերջում հավելեմ, որ շանսոնյեի համերգից առաջ Ռուսաստանում բնակվող մի խումբ ջավախեցի հայեր կոչ էին անում հանդես չգալ թուրքական մզկիթի պատերի ներքո: Անձամբ ինձ համար այդ մզկիթը մեծ դեկորացիայի մի մաս էր, մանավանդ այն գործող մզկիթ չէր, չկային մինարեթեներ, եւ վերջապես թանգարանի մաս էր կազմում: Ի դեպ, բեմն էլ մզկիթից բավականին հեռու էր տեղակայված: Ու եթե ասածս նյարդայիններին կմխիթարի, նշեմ, որ Շարլը երգում էր՝ մեջքով դեպի մզկիթը:

Ոչ ոք չի վիճարկում ջավախյան խնդրիրների գոյությունը, ուղղակի ճիշտ չէ այդ մասին խոսելը, երբ Ազնավուրը երգում է քո երգ-աղոթքները: Ի դեպ, մզկիթի հարեւանությամբ վրացական կաթոլիկ եկեղեցի կա, քիչ այն կողմ էլ՝ հայկական: Վրացական «ձեռքերը» դրան դեռ չեն հասել: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ մի օր Ախալցխայում իսկապես կշողա բազմազանության ու հանդուրժողության թագը, ինչին կնախանձեն ողջ չեզոք աշխարհում: Հավատում եմ:

PrevPhoto
NextPhoto

Աշոտ ԳԱԶԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031