Լրահոս
Օրվա լրահոսը

Պորտուգալաբնակ դիրիժոր. Եվրոպայում երաժիշտները չե՛ն տրտնջում

Օգոստոս 17,2012 17:35

Ժամեր անց «Նարեկացի» կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Թալալյան) հիմնադրման 15-ամյակի առիթով Գրողների տան դահլիճում հանդես կգա համերգով: Դիրիժորական վահանակի մոտ կլինի պորտուգալաբնակ Սամվել Բարսեղյանը, որին մասնագետներն ու երաժշտասեր հասարակությունը ճանաչում է որպես ալտահար: Փաստորեն, երեւանյան համերգով նա առաջին անգամ կներկայացա իբրեւ դիրիժոր:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ հայաստանցի կոլեգաների նման Լիսաբոնի օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտներն էլ արժանիորեն չեն վարձատրվում, բայց չեն էլ տրտնջում. «Նկատել եմ՝ հայաստանցի երաժիշտների զգալի մասի մոտ անհիմն ամբիցիաներ կան: Մի փոքր մասն է ձգտում է սովորել, կատարելագործվել, իսկ ամենացավալին այն է, որ բոլորն՝ առանց բացառության, ուզում են հայտնվել Եվրոպայում, հավանաբար մտածելով, որ այնտեղ ամեն ինչի կարելի է հեշտությամբ հասնել, ինչ այդքան էլ այդպես չէ»:

Սամվել Բարսեղյանը նաեւ հայտնեց, որ այս օրերին ցանկացել է հանդիպել ՀՀ մշակույթի նախարարի հետ, ինչը չի հաջողվել. «Սեպտեմբերին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով մասնակցելու եմ ավանդական դարձած դասական երաժշտության երեւանյան միջազգաիյն փառատոնին: Կարծում եմ, գոնե այդ օրերին կհանդիպեմ տիկին Պողոսյանին»:

Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031