Մոսկովյան դատարանը այսօր կրոնական ատելության հողի վրա կատարված խուլիգանության մեջ մեղավոր ճանաչեց Pussy Riot խմբի երեք անդամներին:
Փանք ռոք խմբի անդամները ձերբակալվել էին Մոսկվայի Քրիստոս ամենափրկիչ եկեղեցում իրենց «Մարիամ Աստվածածին, վռնդիր Պուտինին» երգը կատարելու համար:
Այսօր առավոտից դատարանի առջեւ, ի պաշտպանություն փանք ռոք խմբի անդամների, բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունենում: «Ազատություն» ռադիոկայանին ռուսական ծառայությունը փոխանցում է, որ մի քանի մարդ բերման է ենթարկվել, այդ թվում` ընդդիմադիրներ Գարի Կասպարովը եւ Սերգեյ Ուդալցովը:
«Ազատություն» ռադիոկայան