Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչ. Կնոջ առաջ բոլորը պետք է ծնկի գան

Օգոստոս 17,2012 17:25

Այսօր Նկարիչների միությունում կայացավ անվանի նկարիչ Ֆերդինանտ Մանուկյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսի բացումը: Պատկերասրահում ներկայացված էին արվեստագետի լավագույն 163 աշխատանքները, որոնք հասցրել էին ճանաչվել և սիրվել: Ֆերդինանտ Մանուկյանի գործերը ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Հոլանդիայում, տեղ գտել մասնավոր հավաքածուներում:

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը հպարտությամբ նշեց, որ սիրտը, միտքը, գլուխը, մարմինը բացել ու լցրել է այս դահլիճի մեջ, իր աշխատանքներում. «Սա մի գործողություն է, որ Աստծո հանձնարարությամբ կատարում եմ: Մարդը ծնվելով այս երկրի վրա ուղղակի պետք է կարողանա իր նմանակներին երջանկացնի: Նկարներից և ոչ մեկի մասին չեմ մտածել, հաստատ իմացել եմ, որ կտավը կստացվի: Սա վերևի, ներքևի ու մեջտեղի ծնունդն է: Նկարելու համար «բարձրանաս» երկինք ու նոր նկարես…Ես տառապելով եմ հասել այս ամենին»:

Aravot.am-ի այն հարցին, թե կտավներում գերակշռում է կնոջ կերպարը, ինչո՞վ է դա պայմանավորված, արվեստագետը պատասխանեց. «Կինը Աստծո կողմից ստեղծված է անթերի արարած է, նա գեղանկարչության ու սիրո թեմա է, կինը գործարան է, որը մարդ է արտադրում և էկոլոգիան էլ չի փչացնում: Հետեւաբար, եթե կինը ինձ նման մարդ է լույս աշխարհ բերել, ուրեմն սրբություն է: Կինը կապ չունի, նա գեղեցկուհի է թե տգեղ, նրա առաջ պետք է բոլորը ծնկի գան»:

Վաստակավոր դերասան Կարեն Ջանիբեկյանը մեզ հետ զրույցում նկարչի մասին նշեց. «Ֆերդինանտը մի փոթորիկ էր, ով հզոր տղա լինելով անմիջապես իր տեղը գտավ կյանքում: Մենք ընկերություն արեցինք հենց ուսանողական տարիներից ու մինչ այսօր ինքը լավ ընկեր է, ուժեղ անձնավորություն, հզոր մարդ եւ նկարիչ»:

Արվեստաբան Պողոս Հայթայանը Մանուկյանի մասին ասել է, որ վիրտուոզ կատարումներում զարմացնում են նկարչի անսահման սերն ամեն մի փոքր մակերեսի, հատվածի և դրանց հանրագումարով ստեղծված պատկերի հանդեպ:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031