Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Մարատ Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Այն տեւեց 10 րոպե:
Նախորդ դատական նիստն էլ՝ հուլիսի 20-ին տեղի չէր ունեցել, քանի որ դատավոր Գագիկ Պողոսյանը այդ ժամանակ ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի, մյուսների գործով գտնվում էր խորհրդակցական սենյակում:
Մ.Օգանեզովը «Դարմ» ընկերության հիմնադիր-տնօրենն է, եւ 2004թ-ից զբաղվել է ֆուրշետների կազմակերպմամբ:
Ըստ մեր տեղեկությունների, ԿԱ պետեկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային մարմիններից, Օգանեզովը թաքցրել է իր ստացած եկամուտները, ստեղծել է անվճարունակության հատկանիշներ, եւ այդպիսով, պատճառել է 12 182 000 դրամի վնաս:
Կարդացեք նաև
Օգանեզովը ստորագրություն է տվել քաղաքից չբացակելու համար:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 30-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ