Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովագրական ընկերությունները սոցփաթեթից դեռեւս օգուտ չունեն

Օգոստոս 17,2012 15:47

Այս տարվա սկզբին ներդրված պետական ծառայողների համար նախատեսված սոցփաթեթների մանրամասներին մարդիկ դեռեւս լավ չեն տիրապետում, այսինքն, դեռւես կողմնորոշված չեն, թե փաթեթի հատկապես որ ծառայությունից օգտվեն:Այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց «Ռումէա գայթակղիչ ճամփորդությունների ակումբի» տնօրեն Ռուբեն Գրիգորյանը: Նրա խոսքերով`քանի որ նոր է ներդրված սոցփաթեթը, օգտվողները հստակ չեն պատկերացրել, թե իրենց ինչ է պետք, եւ սոցփաթեթի հատկապես որ ծառայությունն է իրենց խիստ անհրաժեշտ. «Բայց մյուս տարի կկողմնորոշվեն, թե որն է անհրաժեշտ. ավելի շատ բժշկական ապահովագրությո՞ւնը, թե՞ ուսման վարձը, թե՞ հանգստի համարը»: Պարոն Գրիգորյանը նաեւ վստահեցրեց, որ շնորհիվ այս փաթեթի, որը նախատեսում է քաղծառայողներին Հայաստանում հանգստյան գոտիներից օգտվելու տարբերակ, մեծ քանակությամբ մարդիկ սկսել են մեկնել հանգստյան գոտիներ, որոնցից ամենաշատը նախըտրում են Ջերմուկը: Այս քաղաքի հանգստյան տներում այս պահին ազատ տեղ էլ չկա:

Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ` մարզերում մարդիկ իրենց սոցփաթեթի 80 հազար դրամը տրամադրում են հանգստին, իսկ երեւանցիներն ավելի քիչ գումար են տրամադրում հանգստի համար:

Ըստ Ռուբեն Գրիգորյանի, սոցփաթեթի ներդրումը, կառավարության կողմից զբոսաշրջության զարգացմանն ուղղված ամենագրագետ որոշումներից է:

Ասուլիսին ներկա «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության անձնական պահանջների կարգավորման վարչության պետ Արմեն Շահինյանն էլ խոսելով բժշկական ապահովագրության մասին, վստահեցրեց, որ առաջին երեք տարին բոլոր ապահովագրական ընկերությունները սպասարկելով սոցփաթեթի շրջանակներում, շահութաբերությամբ չեն աշխատում. «Քանի որ այս տարիների ընթացքում մեծ տոկոս են կազմում այն պլանային դեպքերը, որը կուտակվել էր տարիների ընթացքում: Իսկ հետագայում մենք կակնկալենք եկամուտ»:

Պարոն Շահինյանը վստահեցրեց, որ եթե բժշկական ապահովագրությունը պարտադիր լինի, դա դա շատ լավ կանդրադառնա հասրակության վրա, սակայն ապահովագրական շուկային զուգահեռ պետք է զարգանա նաեւ ապացուցողական բժշկությունը. «Առանց դրա, անհնար է ապահովագրության զարգացումը»:

Ըստ Արմեն Շահինյանի, այսօր բժշկական ապահովագրության համար դիմողների թիվն այնքան էլ մեծ չէ, քանի որ սա դեռ պիլոտային ծրագիր է. «Հայաստանում այս պահին առողջապահական ապահովագրություն ունեն բնակչության ընդամենը 5-ից 10 տոկոսը»:

Մասնագետի խոսքերով` սոցիալական փաթեթն իր մեջ ներառում է 132 հազար դրամ, որից 52 հազար դրամը պարտադիր նախատեսված է բժշկական ապահովագրությանը, իսկ մնացածը՝ հանրային ծառայողի նախընտրած չորս ուղղություններով:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031