Aravot.am-ի տեղեկություններով երկու ամսով երկարաձգվել է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի խափանման միջոց՝ կայանքը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության միջնորդությունը:
Ս.Հովհաննիսյանը կասկածվում է դատապարտյալի միջոցով այլ դատապարտյալի՝ «Արթիկ» ՔԿՀ կալանավոր Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու համար:
ՔԿՀ նախկին պետի պաշտպանությունը ավելացավ եւս մեկով. բացի ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Վաղինակ Գեւորգյանից, Լուսինե Սահակյանից, նրան կպաշտպանի նաեւ փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Կարդացեք նաև