Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը ձեւավորեց Ընտրությունների վերահսկման համակարգող կենտրոն

Օգոստոս 17,2012 14:47

«Քաղաքը մերն է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության 16-րդ ժողովում, ի թիվս այլ կազմակերպչական հարցերի, քննարկվեցին քարոզարշավի առաջին օրը` սեպտեմբերի 22-ին ժամը 16-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» սրահում նախաձեռնության թիմային թեկնածուների նախընտրական միացյալ ծրագրի շնորհանդեսի հարցերը: Որոշվեց այդ շնորհանդեսին հրավիրել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների` մտավորականների, Գյումրու քաղաքապետի եւ ավագանու անդամության բոլոր թեկնածուներին, լրագրողներին, նախաձեռնության անդամներին:

Ժողովում հիմնվեց Ընտրությունների համակարգող կենտրոն` շտաբ, որին անդամագրվեց 18 հոգի, սկսվեց վստահված անձանց հավաքագրումը, եւ հայտարարվեց, որ արդեն 150 ակտիվ քաղաքացիներ ցանկություն են հայտնել լինելու այս քաղաքացիական նախաձեռնության թեկնածուների վստահված անձինք ընտրություններում:

Հետեւելով նախնական պայմանավորվածությանը, հիմնվեց Գյումրու ավագանու անդամության թեկնածուների եւ ավագանու անդամների վարքականոնի հսկման Էթիկայի հանձնաժողով, որի անդամներ ընտրվեցին Սեյրան Մարտիրոսյանը, Թամարա Յայլոյանը, Արթուր Էդարը, Հրաչ Գալստյանը եւ Ալեքսան Տեր-Մինասյանը (թեկնածուներն չեն): Հանձնաժողովը, մինչեւ սեփական աշխատանքային կանոնակարգը մշակելը, որոշվեց, որ որոշումները կայացնում է առնվազն 3 քվեով, բոլորը, ինչպես նախաձեռնության անդամները, այնպես էլ այլ շահագրգիռ անձինք ազատ են նախաձեռնությունից Գյումրու ավագանու թեկնածուների կողմից վարքականոնի խախտումներ նկատելու դեպքերում գրավոր դիմել Էթիկայի հանձնաժողովին, խնդրելով հետազոտել ենթադրյալ դեպքերը: Հանձնաժողովը պարտավոր է բոլոր գրավոր բողոքների վերաբերյալ եզրակացությամբ հանդես գալ, ինչը ենթակա է լինելու հրապարակման: Բացի այդ, որոշվեց, որ Էթիկայի հանձնաժողոն ազատ է Վարքանոնում լրացումների եւ փոփոխությունների առաջարկություններ ներկայացնել նախաձեռնության  ընդահանուր ժողովին:

16-րդ ժողովում որոշվեց նաեւ օգոստոսի 20-ին ժամը 12-ին, 14-ին, 16-ին, 18-ին նախաձեռնության անդամների հետ հանդիպումների հրավիրել Գյումրու քաղաքապետի բոլոր թեկնածուներին` քննարկելու քաղաքի զարգացման փոխադարձ պատկերացումները: Հրավերները օգոստոսի 16-ի  հասցվել են թեկնածուներին: Հրավերներն ընդունելու դեպքում, հանդիպումների տեղի եւ ժամակարգի մասին կլինի լրացուցիչ հաղորդում:

Ժողովի վերջում երիտասարդ կամավոր երաժիշտները նախաձեռնության ժողովականներին ներկայացրին նախաձեռնության երգի նախնական ձայնագրությունը, եւ որոշ դիտողություններից հետո խոստացան հաջորդ նիստին ներկայացնել լրամշակված տարբերակը:

«ՔԱՂԱՔԸ ՄԵՐՆ Է» Գյումրու բարեփոխման քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031