Գնդապետ Արմենակ Վարդանյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց զինվորի մարտական պատրաստության, ֆիզիկական պատրաստվածության բարոյահոգեբանական վիճակի մասին:
Ըստ Վարդանյանի՝ այսօր ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր ջանքերը կենտրոնացված են անձնակազմի վարժվածության մակարդակի պահպանման եւ զարգացման զորքերի ու դրանց կառավարման մարմինների ներդաշնակման եւ իրանց առջեւ դրված խնդիրների երաշխավորված կատարման համար. «Զինված ուժերի պատրաստությունը բնութագրվում է իրականացված միջոցառումների հագեցվածությամբ բազմազանությամը: Բացի այդ՝ տարեցտարի ավելանում է այդ միջոցառումների թիվը: Նշեմ, որ անցկացված բոլոր միջոցառումները առանձնանում են զորավարժային ռեսուրսների ներգրավմամբ: Զինվորի մարտունակության բարձրացման համար կատարելագործվում են ուսումնական ծրագրերը, ուսումնանյությական բազզան եւ այլն»,- նշեց Վարդանյանը՝ ավելացնելով, որ բանակային սպորտում եւս լուրջ հաջողություններ կան:
«Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մեր բանակն ունակ է կատարելու իր առջեւ դրված բոլոր խնդիրները»,- շեշտեց գնդապետը, խորհուրդ տալով բանակը չսահմանափակել, չտարանջատել: «Մենք էլ ենք ձեզ նման, մի տարանջատեք մեզ: Բանակը պետություն չէ, պետության ներսում, այլ պետության մասնիկն է»,-հավելեց նա:
Անդրադառնալով տարիներ առաջ տարածված այն տեսանյութին, որում ժամկետային զինծառայողը ստորացվում էր վերադասի կողմից՝ գնդապետը ասաց .«Սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան որ իր մասին խոսում են: Չի կարելի սատանա զորամասեր ստեղծել: Դա ընդամենը զորամաս էր, մի հիմար դրվագ: Իսկ այդպիսի դրվագներ բոլորի ընտանիքներում էլ լինում է: Հետ՞ո ինչ, դրանով ընտանիքի անունն է հելնում»,- զարմացավ գնդապետը:
Կարդացեք նաև
Դիմելով լրագրողներին ասաց. «Հազիվ պատմության ընթացքում բանակ ենք ստեղծել: Մեր 20 տարվա բանակը 20 ամսեկան երեխայի նման է: Իսկ ձեր պահանջները շատ մեծ են: Մենք այս տարիներին այնքան հաջողություններ ենք ունեցել, որ շատ երկար պատմություն ունեցող բանակներ չունեն: Ես սա ասում եմ որպես հայ, որն արյուն է տվել բանակի համար, խոսքս հղում եմ ձեզ, քիչ քրկոծեք ու փչացած հեռախոսի դեր մի տարեք»,-հորդորեց Վարդանյանը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ