Ձեզ ենք ներկայացնում հերթական հետաքրքիր ֆլեշմոբը: Ամերիկյան Բոստոն քաղաքում բնակվող Ջեկը որոշել է իր սիրելիին՝ Փերեզային, ամուսնության առաջարկ անել ֆլեշմոբի միջոցով: Փողոցով զբոսնելիս նրանց անծանոթ մարդիկ են մոտենում ու աղջկան մեկական ծաղիկ նվիրում, սկզբում նա զարմանում է, բայց հետո մեծ ոգևորությամբ սկսում է հավաքել բոլոր ծաղիկները, և երբ 300 ծաղիկն էլ նրա ձեռքին է լինում՝ Ջեկը նրան նստեցնում է նստարանին, ծնկի իջնում ու հարցնում՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»:
Տիգրանուհի Թասլակյան