Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ անել, որ գլենդելաբնակ գյումրեցիները գոնե հիշեն Գյումրին

Օգոստոս 17,2012 12:49

Aravot.am –ը այս հարցը ուղղեց ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած, Գյումրու քաղաքապետի գլենդելաբնակ թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, ինչին ի պատասխան Լենինականի Շիրակի շրջկոմի առաջին քարտուղարն ասաց. «Ես շատ-շատերի հետ եմ զրուցել այնտեղ , նրանց մեծ մասը ցանկություններ ունեն քաղաք վերադառնալ, մի մասը լավ է այնտեղ իրեն դրսևորել, ֆինանսապես իրենց լավ են զգում, առաջխաղացումներ ունեն և շատերի մոտ կա այդպիսի ձգտում` վերադառնալ քաղաք: Թե ինչպե՞ս կլինի հետագայում, դժվար է ասել, բայց էդ ձգտումը շատերի մոտ ես նկատել եմ, եթե լիարժեքորեն էլ չվերադառնա, ապա մի մասը , ես զրույցների ընթացքում ճշտել եմ, կուզենար գոնե էստեղ բիզնես դնել, օբյեկտներ դնել, ինչ-որ մի կետ ունենալ, որպեսզի կապ հաստատի հայրենիքի հետ, չկտրվի»:

Քաղաքապետի թեկնածուն նաև ասում է , որ դրսում շատ բողոքներ է լսում այն մասին, թե Հայաստանում ներդրողներ կատարողը պրոբլեմների մեջ է ընկնում: «Ես չգիտեմ, թե դա որքանով է ճիշտ, բայց ասում են Հայաստանում տոկոսային հարաբերությունների հարց է առաջանում ներդրողների համար`10, 20 , նույնիսկ ասում են որոշ դեպքերում 50 տոկոս պայման են դնում, որ մասնակցեն այդ բիզնեսին: Ես գտնում եմ, որ կոնկրետ Գյումրի քաղաքում, ավերված այս քաղաքում չի կարելի նման փորձություններ անել: Ցանկացած ներդրողի համար պետք է ճանապարհ բացել, ոչ թե մենք ճանապարհ պետք է բացենք, այլ պետք է խնդրենք, աղաչենք, որպեսզի մարդիկ կան ներդրումներ անեն քաղաքի զարգացման համար»,- ասում է Սպարտակ Պավլովիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031