Զարմանքով ծանոթացանք ԱԺ պատգամավոր, ՀՀ ամենաչհիշվող նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի գնահատականներին, որոնք վերաբերում էին Վարդան Ղուկասյանի գործունեությանը:
Հետաքրքիր է, թե տարիների լռությունից հետո, ինչու է նա հիմա սկսել իր դատողությունները ներկայացնել, իրապես անտեղյակ լինելով Գյումրու գործող քաղաքապետի գործունեությունից, Գյումրու վերածննդից:
Հայտնի է, որ ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահի պաշտոնում Վարդան Ղուկասյանի տարիների աշխատանքն ու ներդրումն անուրանալի է: Նրա ջանքերի շնորհիվ մարզում Հանրապետական կուսակցության անդամների թիվը եռապատկվեց:Իսկ 2012 թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ էլ ՀՀԿ-ն մարզում հաղթեց, հավաքելով 46.126 ձայն: Այնպես, որ Խ.Հարությունյանը լինելով կուսակցության համամասնական ցուցակում, ԱԺ պատգամավոր է դարձել նաև Վարդան Ղուկասյանի ունեցած և առկա ռեսուրսների շնորհիվ:
Թող անհամեստություն չհամարվի, բայց Գյումրու քաղաքապետի պաշտոնում նրա վերստին առաջադրման դեպքում էլ , եթե անգամ միավորվեին դիմության և ընդդիմության թեկնածուները, Վարդան Ղուկասյանի ժողովրդական հաղթանակը միանշանակ էր և աներկբա:
Կարդացեք նաև
Վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը , թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սատարելու է քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, սուտ է և հիմնազուրկ:
Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված և ոչ մի թեկնածուի:
Գյումրու քաղաքապետարանի մամուլի քարտուղարություն