Օգոստոսի 17-ին, ժամը 03.07-ին, հերթական կանչից վերադառնալու ճանապարհին, հրշեջ-փրկարարները նկատել են 1950 թ. ծնված Կ. Հովհաննիսյանին, որը միացնելով խանութի էլեկտրական հոսանքը, հոսանքահարվել է:
Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Արմավիրի բժշկական կենտրոն:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:
«Արտակարգ» ալիք» լրատվական կենտրոն