Լրահոս
Օրվա լրահոսը

Շան դնչկալի թեման հասարակական կարգի կոպիտ խախտում չէ

Օգոստոս 17,2012 12:30

Անդրադառնանք Տիգրան Առաքելյանի, ՀԱԿ-ի մյուս ակտիվիստների աղմկահարույց միջադեպերով պետական այրերի վերաբերմունքին:

Երկու տարի առաջ Մեծ Բրիտանիայում ծագած զանգվածային անկարգությունների ժամանակ ուժայինների գործողություններից զոհվել էին մասնակիցներ: Երկրի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, հանդիմանելով ուժայինների գործողություններին, դիմել է ամերիկյան փորձին՝ հենվելով նյու Յորքի նախկին ոստիկանապետ Բիլլի Բրատտոնի վրա, որի 20 տարվա գործունեության ընթացքում զգալիորեն նվազել էին հանցագործությունները: Փորձառու Բրատտոնը պատասխանել էր, որ անկարգությունների պատճառը քաղաքական բողոքը կամ աղքատությունը չէ, այլ կրիմինալը, իսկ ուժայինները գործում են գրագետ: Այս նախադեպով Քամերոնը արժանի է գովասանքի, որովհետեւ թեկուզեւ պայքարը կրիմինալի դեմ էր, սակայն նա խիստ մտահոգված էր նաեւ կրիմինալի կյանքի եւ առողջության համար, եւ դրա պատճառով հակադրվեց համաչափ գործող ուժայինների հետ:

Մեր երկրում աղմկահարույց միջադեպերի պատճառը բնավ կրիմինալը չէ, այլ քաղաքական բողոքը, անարդարությունն ու աղքատությունը: Այս պարագայում մեր պետական այրերը գործում են հակառակը. ոչ թե մտահոգվում են հասարակության անվտանգության եւ երկրի քաղաքացիների կյանքի ու առողջության համար, այլեւ հենց իրենք են ուժայիններին ուղղորդում բիրտ գործողությունների, որպեսզի մտրակեն ժողովրդին, իսկ հարկ եղած դեպքերում՝ ներգրավում են նաեւ կրիմինալին եւ օլիգարխներին:

ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստներին դաժան դատաստանի արժանացնելն այդ գործելաձեւի միեւնույն արտաքին գծագրությունն է եւ վերջերս պատժի անխուսափելիության մոռացված սկզբունքը կիրառելու մասին նախագահի հորդորի արդյունքը:

Կարծում եմ՝ ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստները կրիմինալ չեն, նրանց հալածելը կամ քրեական հարկադրանքի ենթարկելը խնդիրը լուծելու գրագետ, քաղաքակիրթ եղանակը չէ, դրանք հանգեցնում են ներքաղաքական լարվածությունների (այրերի բախտը բերել է, որ մեր ժողովուրդը դինջ է):

Այրերից նախկին ոստիկանապետն էլ ինքնագոհ էր, որ երիտասարդներին վնասազերծել են 10-20 րոպեում: Բավ է, եթե այդքան հմուտ են, ապա 4 տարի է մարտի 1-ի 10 սպանություններ կատարողներին ինչո՞ւ չեն հայտնաբերում: Երիտասարդնե՞րն են կրիմինալը, թե՞ մարդասպանները:

Արամ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031