Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազգովի աղոթենք, որ Երեանում երկրաշարժ չլինի

Օգոստոս 17,2012 11:59

ՀԱՐՑ. Մտավախություն չունե՞ք, քանի որ եթե երկրաշարժի ալիքը հասնի Երեւան, հետեւանքներն անկանխատեսելի կլինեն։

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՞վ կարող է չմտահոգվել։ Այնպիսի շենքեր են կառուցել, այնքան անիմաստ, այնքան խիտ ու բարձրահարկ, որ սոսկալի բան կլինի, եթե Երեւանում երկրաշարժ գրանցվի։ Աստված մի արասցե, նման բան լինի, նման բաներից մի՛ խոսեք, եկեք ազգովի աղոթենք, որ նման բան չլինի։ Իսկ վերջին այս ցնցումները չեմ զգացել։

ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Երեւանի նախկին քաղաքապետ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավալի իրողություն է, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով 100-տոկոսանոց սեյսմիկ գոտում է գտնվում, եւ մեր հանրապետության սեյսմիկ անվտանգությունը պարզապես մեր ազգային անվտանգության օրակարգի կարեւորագույն խնդիրն է։ Ցավոք, նույնիսկ 88-ի երկրաշարժը մեզ դաս չի լինում, եւ շարունակում ենք գերծանրաբեռնել մայրաքաղաքն ու հատկապես նրա կենտրոնը, որը սեյսմիկ առումով ամենաանբարենպաստն է (9 բալ): Կառուցապատումն իրականացվում է սեյսմիկ շինարարության նորմերի խախտումով, առանց ժամանակակից ինժեներաերկրաբանական քարտեզի, իսկ երկրաբանական քարտեզները 1980թ.-ից մինչ այսօր չեն թարմացվել։ Ավելացնեմ նաեւ, որ մայրաքաղաքի բնակֆոնդի 70%-ը սեյսմակայուն չէ, որովհետեւ այն խորհրդային շրջանի ժառանգություն է՝ կառուցված 6-7-բալանոց երկրաշարժերի հաշվարկով։ Վթարային շենքերն ամրացնելու փոխարեն թույլատրվում է նկուղները քանդել կամ հարկեր ավելացնել, եւ դժվար չէ եզրակացնել, թե 7-8 բալանոց երկրաշարժերի դեպքում ինչ պատկեր է սպասվում։ Մեր աշխարհաքաղաքական գոտին անհրաժեշտաբար պարտադրում է, որ սեյսմակայուն շինարարությունը եւ քաղաքաշինական նորմերի սահմանումն ու դրանց վերահսկողությունն իրականացվեն սեյսմիկ ռիսկերի հաշվառումով։

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Հիմա լավ սեյսմիկ կայունություն ունեցող շենքեր են կառուցվում, մենք նաեւ ունենք ԱԻՆ, որը բավական լավ է իրականացնում իր ծառայությունները։ Մի բան կարող եմ ասել, որ ոչ ոք չի կարող կանխատեսել երկրաշարժը, ու նշեմ նաեւ, որ բացարձակ մտավախություն չունեմ։ Ես մեքենայի մեջ էի, երբ ինձ զանգահարեցին եւ ասեցին, որ Երեւանում երկրաշարժ է գրանցվել, այնուհետեւ հետցնցումները զգացի։

ԷԴԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Արարատի մարզպետ, ՀՀ փրկարար ծառայության նախկին տնօրեն

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031