Լրահոս
Օրվա լրահոսը

Մանուել Գասպարյան. Մենք փորձում ենք ՀԱԿ-ի ներսում ուղղել թերությունները

Օգոստոս 17,2012 11:46

Հատված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի հարցազրույցից:

– Պարոն Գասպարյան, ՀԱԿից վերջերս մարդիկ դուրս եկան, ինչի պատճառով խոսակցություններ են սկսվել, որ իբր Կոնգրեսը թուլացել է, պակասել է ՀԱԿի հետեւորդների բանակը։ Ի՞նչ եք կարծում, իսկապե՞ս ՀԱԿը նման իրավիճակում է հայտնվել։

 

– Մենք չենք քննադատում, մենք փորձում ենք ներսում ուղղել թերությունները, մեր մոտեցումը մի քիչ այլ է, փորձում ենք առաջացած խնդիրներին հենց ներսում լուծումներ առաջարկել։ Փորձում ենք ամեն ինչ տանել ճիշտ ուղղությամբ, որտեղ սխալ մոտեցումներ կամ բացթողումներ ենք տեսնում, փորձում ենք շտկել։ Ես չեմ կարծում, որ դուրս գալով՝ հարցի լուծում կլինի։ Եթե մյուս ուժերը նման կերպ են մտածում, որ մի կողմ քաշվելով՝ առաջացած խնդիրն ինչ-որ լուծում կստանա, իմ կարծիքով՝ սխալվում են։ Եթե ուզում են պայքարել, ուրեմն պետք է պայքարեն ներսում, իրենց առողջ մտքերը պետք է ներսում կարողանան ներկայացնել ու լուծումներ ստանալով՝ շարժվեն առաջ։

– Այն մարդիկ, որոնք մոտ երկու տարի առաջ դուրս էին եկել Կոնգրեսից, ՀՀՇ- ից եւ առանձին միավորում ստեղծել՝ «Ազատ դեմոկրատներ» անունով, այսօր արդեն այնտեղից են հեռանում, եւ այն փլուզվում Է։ Ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն այդ ամենից։

– Ընդամենը կասեմ, որ ես ցավում եմ ու կասեմ, որ նման քայլի գնալուց առաջ պետք է խորը վերլուծեին, որպեսզի նման անհաջողության չմատնվեին։ Ես դա համարում եմ էլի ափսոսանք եւ ցավ, որ նման ուժն անգամ չկարողացավ մեկ

տարի գոյատեւել, եւ այսօր առանց այդ էլ այդ միավորման շարքերը նոսր էին, էլ ավելի նոսրացավ։ Եվ գոնե ինձ համար մի անցանկալի երեւույթ տեղի ունեցավ։ Ես չէի ուզենա՝ դա ինչ-որ մեկի հասցեին ուղղվեր, դա շատերի մոտ է ստացվում, երբ փորձում են ինչ-որ առանձին միավորումով երկրում քաղաքականություն վարել։

– Նշեցիք, որ մնացել եք Կոնգրեսում եւ փորձում եք ներսում հարթել այն խնդիրները, որոնք առկա են ՀԱԿ-ում։ Կնշե՞ք, թե որոնք են այդ խնդիրները, եւ ի՞նչ է արվում դրանք լուծելու համար։

– Ես համարում եմ, որ 2008թ. մարտից հետո մենք լուրջ փոփոխությունների ենք հասել ոչ միայն ՀԱԿ-ի ներսում, այլեւ ամբողջ հանրապետությունում։ Ամեն ինչ չէր փոխվի Հայաստանում այնպես, ինչպես այդ միավորման կատարած աշխատանքի շնորհիվ փոխվեց, ժողովրդին եւ կուսակցություններին հաջողվեց ներքաղաքական կյանքում որոշ առողջ մտքեր ներդնել եւ այս երկրում ինչ-որ բաներ շտկել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031