Ղազախ հեծանվորդ Ալեքսանդր Վինոկուրովը որոշել է սեպտեմբերին աճուրդի հանել իր այն հեծանիվը, որով նվաճել է ամառային 30-րդ օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը: Նա մտադիր է ոսկեբեր հեծանիվը վաճառել առնվազն $ 50 հազարով եւ ստացված գումարը հատկացնել մանկատներին: «Կարծում եմ, որ հեծանիվն ավելի շատ էլ արժե եւ որքան շատ վճարեն, այնքան շատ գումար կփոխանցվի մանկատների երեխաներին», – ասել է Լոնդոնի օլիմպիական չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ