Օգոստոսի 16-ին, տեղական ժամանակով 21.14-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5 մագնիտուդով երկրաշարժ (ս. թ. օգոստոսի 11-ին ժամը 16.23-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժի հետցնցում), որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 38.75օ և արևելյան երկայնության 46.66օ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: ՈՒժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն