Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կլիենտներ» ունենալու համար վայրի կենդանիներին զրկել են ազատությունից

Օգոստոս 16,2012 18:06

 Տավուշի մարզային հեռուստաընկերությամբ գովազդվում է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի կողքին վերջերս գործարկված «Հեքիաթ» օբյեկտում այցելուները, ի թիվս այլ հաճույքների, կարող են զմայլվել այստեղ պահվող արջերով, կապիկով, այլ կենդանիներով: Իջեւան քաղաքի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկն էլ տարիներ շարունակ վանդակների մեջ պահում է տարատեսակ թռչուններ, կրիաներ եւ այլն:

Սննդի եւ հանգստի օբյեկտների տերերը վայրի կենդանիներին ազատությունից, կեցության բնական միջավայրից զրկում են «կլիենտներ» ունենալու, շահույթ ստանալու համար:

Հայաստանը միացել է շրջակա միջավայրի, վայրի կենդանիների պաշտպանության միջազգային տարբեր կոնվենցիաների, սակայն դրանից վանդակների մեջ պահվող թշվառ կենդանիների վիճակը չի բարելավվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031