Սուպերմոդել Միրանդա Քերը 30 րոպե շարունակ ավստրալիական «David Jones» հագուստի խանութի դեմքն էր: Ցուցադրելով տարբեր ոճի զգեստներ, սուպերմոդելը հավաքվածներին ցնցել է հատկապես լողազգեստով պոդիում դուրս գալիս: Միրանդան արդեն երկրորդ սեզոնն է, ինչ հանդիսանում է «David Jones» բրենդի դեմքը, որի համար, ամեն պոդիում դուրս գալիս Միրանդան վաստակում է 1 մլն դոլար:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ