Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարը դիմել է դատարան՝ «Կուրսանտների գործով»

Օգոստոս 16,2012 17:37

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նարինե Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Արամ Ավետիսյանի եւ Ցոլակ Աբրահամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատախազ Միշա Բալդրյանը հրապարակեց մեղադրական եզրակացությունը: Ըստ դրա՝ երկուսն էլ, որպես վաշտի ունկնդիր կուրսանտներ, մասնակցելով միամյա սպայական դասընթացներին, խախտել էին զինվորական կանոնադրական հարաբերությունները:

Այս տարվա մայիսի 13-ին, ժամը 22.20-ի սահմաններում, ուսումնական վաշտի ննջարանում Ցոլակը ուսով պատահաբար հրել էր Արամին, նա էլ բռունցքով հարվածել էր Ցոլակի այտոսկրին, որը, ըստ դատաբժշկական եզլրակացության, միջին ծանրության վնաս էր որակվել, առողջության տեւական քայքայումով:

Ավետիսյանն ու Աբրահամյանը եղել են մտերիմ ընկերներ եւ երկուսն էլ այսօր ցուցմունք տալով՝ իրենց մեղավոր ճանաչեցին, ասելով, որ զղջում են կատարվածի համար:

Ցուցմունք տվեցին նաեւ նրանց ընկերները, որոնցից Կոլյա Աբրահամյանն ասաց, որ դեպքից անմիջապես հետո նրանք հաշտվել են եւ մինչ օրս շարունակում են մտերիմ հարաբերություններ պահպանել իրար հետ:

Ի դեպ, նույնը պնդեց նաեւ վկա Մխիթար Ենգիբարյանը, որը նկատեց, որ նրանց հարաբերություններն ավելի ջերմ էին, քան մյուսներինը:
Այդ զինվորների համար դրական բնութագրեր էր տվել նաեւ ուսումնական մասի ղեկավարւթյունը ու ուշագրավ էր նաեւ այն, որ որպես բնութագրիչ շեշտել էին. «Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությունը ճիշտ են գնահատում»: Այս երկու զինվորները այս տարվա հուլիսի 21-ից գտնվում են հրամանատարության հսկողության տակ:

Դատարանը հետազոտեց ապացույցները, այնտեղ կար նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությունը: Նախարարը խնդրել էր դատարանին՝ հաշվի առնել Ավետիսյանի եւ Աբրահամյանի դրական բնութագրերը, սահմանել «ազատազրկման հետ կապ չունեցող» պատիժ եւ նշանակել փորձաշրջան:

Դատաքննությունն ավարտվեց, դատախազ Մ.Բալդրյանը ճառի համար խնդրեց ժամանակ:

Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 21-ին, ժամը 15.00-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031