Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նկարիչ Հաղթոն՝ Շարլ Ազնավուրի այցի մասին. Հաճախ նեղանում ենք ուրիշներից՝ մեր չարածի համար

Օգոստոս 16,2012 17:30

Աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնավուրը օգոստոսի 15-ին Վրաստանի կառավարության հրավերով ժամանել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 22 հոգուց բաղկացած երաժշտախմբի հետ նա այսօր մասնակցելու է իր նախնիների ծննդավայր Ախալցխայում վերականգնված «Ռաբաթ» միջնադարյան համալիրի (ամրոց և մզկիթ) բացմանը եւ համերգ է ունենալու: Դա խորը դժգոհություն է առաջացրել ոչ միայն հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպությունների, այլեւ մասնավորապես Ջավախքի հայ համայնքի շրջանում: Բանն այն է, որ «Ռաբաթը» վերականգնվել է Թուրքիայի միջոցներով, եւ դրա բացման արարողությանը ներկա են լինելու այդ երկրի իշխանությունների ներկայացուցիչները:

Aravot.am-ը ճանաչված նկարիչ Հաղթանակ Շահումյանից (Հաղթո) կարծիք հարցրեց թեմայի վերաբերյալ: «Ես խնդրի մասին տեղյակ եմ մամուլից, գիտեմ որ բողոքել են ու անգամ կոչ արել, որ Շարլ Ազնավուրը ելույթ չունենա : Իհարկե, Ազնավուրի դիրքորոշումը էական բան է, քանի որ նա երեւելի անձնավորություն է, բայց մյուս կողմից էլ, հարցին պետք է այլ կերպ նայել: Այստեղ մի նրբություն կա. շատ դեպքերում մենք նեղանում ենք ուրիշներից՝ մեր չարածի համար, փոխանակ տեր կանգնելու մեր ունեցած եկեղեցիներին, մշակութային հուշարձաններին: Ժամանակին, որ մարդիկ սարքել են, հո չե՞ն մտածել, որ օրինակ, վրացիները կասեն դա մերն է, սարքել են ու օգտագործել: Ու եթե մարդն ուզում է գնալ իր ծննդավայրում երգել, կապել դրա հետ ինչ-որ բաներ, անհեռանկար է»,-ասում է արվեստագետը:

Նրա ձեւակերպմամբ, բողոքելու փոխարեն, թող Հայաստանում օրական 10 եկեղեցի կառուցող մեծահարուստներից մեկը միջոցներ ներդնի՝ Վրաստանում եղած մեր մակութային ժառանգությունը վերանորոգելու համար ու նպաստի, որ Ազանվուրը հայկական եկեղեցու բակում համերգ ունենա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031