Էկվադորը հինգշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ այն մասին, թե արդյոք «Վիքիլիքս» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին այս երկրում տրամադրվելու է քաղաքացիական ապաստան:
Ասանժը հունիս ամսվա վերջից գտնվում է իրեն ապաստան տրամադրած Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանության տարածքում:
Այս որոշումը Էկվադորի կառավարությունը կընդունի Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բարդացման ընթացքում:
Այսպես, Էկվադորի իշխանությունները չորեքշաբթի օրը մեղադրել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը Ասանժին ձերբակալելու նպատակով այս երկրի դեսպանատան գրոհն իրականացնելու սպառնալիքներ ներկայացնելու մեջ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունների համաձայն, իրենք թույլ չեն տա Ասանժին անարգել լքեր երկիրը և պետք է կատարել վերջինիս Շվեդիային փոխանցելու իրենց պարտականությունը, որտեղ նա պետք է հարցաքննվի՝ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեղադրանքների կապակցությամբ: Ասանժը հերքել է այս մեղադրանքները:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան