«Մոսկվայի տուն Երևանում» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսական Հյուսիսի օրերի բացման արարողությունը: Այն անցկացվում է «Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ – Երևան» ծրագրի շրջանակներում:
Ռուսաստանում հայերի միության Արխանգելսկի երկրամասային բաժնի վարչության անդամ Կարապետ Չախալյանի խոսքով, այս ծրագիրն ուղղված է երկու երկրների մշակութային ծանոթությանը, իրականացվում է ՀՀ. Սփյուռքի նախարարության օգնությամբ. «Ներկայացված են Արխանգելսկի ժողովրդական մշակույթը: Մենք ձգտում ենք նման ձեւով կամուրջ ստեղծել երկու երկրների մշակույթների միջեւ»:
Ռուսաստանում հայերի միության առաջին փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ եւ կլինի շարունակական. ««Բարեկամության կամուրջ. Արխանգելսկ – Երևան» մշակութային համագործակցության լավագույն միջոցն է: Այս միջոցառումը սկսվել է Ռուսաստանում, իսկ անվանումը պատահական ընտրված չէ: Վերջին ժամանակներս բարեկամական գործունությունը հայերի եւ ռուսների միջեւ խորանում է: Այս միջոցառումը առաջին հատվածն է: Հայերի միությունը արդեն իսկ իրականացրել է մշակութային բնույթի միջոցառումներ»:
Ծրագիրը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ
Կարդացեք նաև