Ռուսական էստրադայի ամենաաստղային զույգերը՝ Պուգաչովան եւ Գալկինը, որոշել են իրենց ապագա երեխայի անունը: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ը՝ ամուսնական զույգը անպայման ցանկանում է որդի ունենալ, ում պետք է անվանեն Վլադիմիր:
Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը արդեն մոտ 10 տարի է, ինչ միասին են: Այս ընթացքում միշտ լուրեր են պտտվել, որ զույգը ցանկանում է երեխա ունենալ, բայց դեռ օրս մենք նման բան չենք տեսել: Սակայն մի քանի օր առաջ նրանց գործընկերը՝ Վլադիմիր Վինոկուրը հայտարարել էր, որ ճանաչված զույգերի մոտ ամեն ինչ դեռ առջեւում է: Ըստ Վինոկուրի՝ չնայած Պուգաչովայի տարիքին՝ նա որոշել է մայր դառնալ: Երգչուհին ծրագրել է երեխային ունենալ, միգուցե նա դիմի փոխնակ մոր օգնությանը, բայց երեխա որդեգրելուն նա կտրականապես դեմ է: