Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքյան երաժշտական էջերի նպատակը լավ երաժշտություն մատուցելն է

Օգոստոս 16,2012 15:01

Ֆեյսբուքյան էջերը այնքան են շատացել, որ ինչ-որ բան տեսնելու, լսելու, տեղեկատվություն ստանալու համար օգտատերերն այլեւս դուրս չեն գալիս ֆեյսբուքյան շրջանակներից, այլ այդ ամենը կարող են ստանալ համապատասխան ֆեյսբուքյան էջից:  Յուրաքանչյուր էջ գործում է իր չափորոշիչներին համապատասխան եւ փորձում սոցցանցը էլ ավելի հետաքրքիր դարձնալ: Այս անգամ անդրադարձանք ֆեյսբուքյան համեմատաբար ակտիվ երաժշտական  էջերին.

 

«Pop-Rock» ֆեյսբուքյանը Էջը կես տարի է, ինչ գործում է: Աշխատացնում են 4 հոգով: Էջը ունի մոտ 1800 մասնակից: «Քանի որ ես շատ եմ սիրում ռոք երաժշտություն (բացառությամբ մետալի) , մասնավորապես փոփ-ռոք` ուզեցի բացել մի էջ, որտեղ կկսիսվեմ իմ սիրած երգերով մարդկանց հետ` մատուցելով ճաշակով երաժշտություն: Մեր էջը մի հարթակ է, որտեղ հավաքվել են գրեթե նույն ճաշակի մարդիկ եւ նրանց շփումը ավելի հեշտ է դառնում եւ գրեթե առանց վեճերի» ,-ասում է ադմին Հրաչ Մկրտչյանը: Էջում բացի փոփ -ռոքից՝ տեղադրում են նաև փոփ -ռոքին մոտ ժանրեր, օրինակ՝ ալտերնատիվ-ռոք: Լինում են դեպքեր, երբ մեկ ամբողջ օր կարող է նվիրվել մեկ այլ ժանրի, օրինակ ջազի, բլյուզի, սոուլի, անմասն չեն մնում նաեւ մեր հայ մեծ երգիչ-երգահանների կատարումները: Էջը ստեղծված չէ միայն փոփ-ռոք ժանրի երգերի համար, բայց երգերի գերակշռող մասը իհարկե փոփ-ռոքի մեջ են: Սկզբում Հրաչը կարծել է, թե փոփ-ռոք շատ քչերն են լսում, բայց էջն ակտիվացնելուց հետո հակառակ պատկերն է ստեղծվել: Նրանց նպատակը  մարդկանց մեջ որակով երաժշտության նկատմամբ սեր սերմանելն է եւ նրանց ժամանակը ավելի հետաքրքիր դարձնելը: «Օրվա մեջ լսել որակով երաժշտություն` դա զուր վատնված ժամանակ չէ: Մեր էջի կարգախոսը Beacuse Good Music can be so hard to find («որովհետեւ լավ երաժշտություն դժվար է գտնել»- հեղ.) վերցված է Ադամ Լեվինի և Ջիմ քլաս հիրոուսի Stereo Hearts երգից: Եվ իրոք դա այդպես է»,-ասում է ադմինը: Հրաչը դեմ է փոփ երաժշտությանը եւ հորդորում է  օգտատերերին չխաբվել իրենց էջի անվանումը կարդալիս՝ մտածելով, որ փոփ-ռոքը  փոփ է: Նա  դեմ է պարզ երաժշտությանը: Մարդկանց խորհուրդ է տալիս լսել որակյալ երաժշտություն եւ գնահատել այն:

 

«Դասական երաժշտություն» Էջը ստեղծվել է 2011 թ. մայիսի 8-ին: Այն ստեղծել է Արմեն Մանուկյանը և մի քանի ամիս անց ավելացել է եւս մեկ ադմին` Նազելի Պետրոսյանը: Էջն ունի 1000-ից ավել անդամներ: Մտահոգիչ է այս թիվը, քանի որ դասական երաժշտություն քչերն են լսում, սակայն դա նրանց  չի խանգարում ակտիվ լինել: Նրանց նպատակն է մարդկանց ավելի մոտ պահել դասական երաժշտությանը, սովորեցնել լսել դասական երաժշտություն, հասկանալ նրա դերն ու նշանակությունը մեր առօրյայում, ծանոթացնել արտասահմանյան և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին, ներկայացնել համաշխարհային նշանակության տարբեր կատարումներ և ստեղծագործություններ:

«Սկզբում, երբ որոշեցի ստեղծել էջը, չէի պատկերացնում, որ այն երկար ժամանակ կգործի և այսքան կմեծանա, քանի որ հիմա շատ քչերն են լսում դասական երաժշտություն և շատերը ուղղակի գաղափար չունեն այս զարմանահրաշ աշխարհի մասին, ինչպես նաև ոչ բոլորին է հասու լսել և հասկանալ այս երաժշտությունը, ցավոք սրտի: Ես ինքս այս բնագավառից չեմ, չնայած, այնքան շատ եմ սիրում, որ չորս գործիքի եմ տիրապետում` դաշնամուր, ջութակ, կիթառ եւ շրթհարմոն, ճիշտ է, ոչ պրոֆեսիոնալ, բայց, համենայն դեպս ցանկություն ունեցել եմ տիրապետելու և այժմ ինչ-որ չափով գիտեմ նվագել»,-ասում է էջի գլխավոր ադմին Արմեն Մանուկյանը:

Նազելի Պետրոսյանը, ով էջին միացել է ավելի ուշ, հասցրել է  շատ է սիրել այն: Դասական երաժշտություն լսում է ամեն օր եւ տեղադրում իր էջում: «Երբ դարձա ադմին, ավելի շատ սկսեցի հետաքրքրվել դասական երաժշտությամբ, սկսեցի տարբերակել լավ կատարումները վատերից, խմբում կան այննպիսի մարդիկ, ովքեր շատ հետաքրքիր ինֆորմացիա կարող են տալ այս կամ այն կոմպոզիտորի, ստեղծաործության կամ կատարման մասին: Մի անգամ, նույնիսկ, նոտաներ էի փնտրում և ոչ մի տեղ հնարավոր չէր գտնել և էջի անդամներից մեկը ուղարկեց, շատ էի ուրախացել»,-ասում է նա:

Դասական երաժշտությունը նրա համար յուրօրինակ աշխարհ է: Նա գտնում է, որ մարդ եթե մի փոքր հասկանում է  այս երաժշտությունը, ապա դժվար է կտրվել դրանից: Դասական երաժշտությունը ոչ երկրային է համարում եւ դրա ստեղծողներին էլ` հրաշագործներ:

Նրանք երազում են՝ կգա մի օր, երբ Հայաստանը կգտնվի այնպիսի մակարդակի վրա, այնպիսի կրթվածության աստիճանի կհասնի եւ այնքան կզարգանա, որ դասական երաժշտությունը պահանջարկ կդառնա լայն շրջանակների համար, այն, ինչպես այլ զարգացած պետություններում, իր բարձունքի վրա կգտնվի և կգնահատվի ըստ արժանվույն: Իրենց էջով ցանկանում են ոչ միայն հաճույք ստանալ, այլև ուրիշներին ներգրավել իրենց  ստեղծած փոքրիկ աշխարհը, որտեղ հնարավոր է էջի միջոցով լսել, ծանոթանալ եւ առնչություն ունենալ հզոր գործերի, ցնցող կատարումների եւ համաշխարհային բարձրաստիճան բեմերից հնչող հիասքանչ երաժշտության գեղեցիկ հնչյունների հետ:

Քրիստինա Միրզոյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031