Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը հանգստացել է Ազովի ծովի ափին

Օգոստոս 16,2012 14:26

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր ամառային հանգիստն անցկացրել է Ազովի ծովի ափին: Թեւե նա սիրում է Սեւանը, Ծաղկաձորը, Ջերմուկը, Դիլիջանը, բայց կարծում է, որ Հայաստանում հանգստի համար «գները մատչելի չեն»: Հայաստանյան հանգստավայրերում, նախկին վարչապետի կարծիքով, բավականին թանկ ծառայություններ են առաջարկում: Դա, նրա կարծիքով, երկու բացատրություն ունի՝ հայի բիզնես-հոգեբանությունը՝ կարճ ժամանակում շատ գումար վաստակել եւ երկրորդը, որը, ըստ նախկին վարչապետի, բավականին էական հանգամանք է, այն է, որ մեր հանգստավայրերը աշխատում են տարեկան 2,5-3 ամիս, մինչդեռ սեփականատերերը հարկերը վճարում են ամբողջ տարվա համար: Հետեւաբար, նա գտնում է, որ կառավարությունը պետք է դիֆերենցված մոտեցում ցուցաբերի:

Aravot.am-ի հարցին՝ չի պատրաստվում առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, Հարությունյանը պատասխանեց, որ այժմ «Գործատուների միության» հետ համատեղ ինքն աշխատում է մի շարք ծրագրերի վրա, որոնց հիմնական մասը մանր ու միջին բիզնեսի առջեւ «կանաչ լույս» վառելն է՝ պարզեցված հարկային մեխանիզմի տեսքով. «Մարդը պետք է մի գումար տա եւ ընդհանրապես որեւէ բանի հետ գործ չունենա»: Նրա համոզմամբ, պետք է վերանայվեն միջին բիզնեսի մասին պատկերացումները եւ միջին համարվեն 100 միլիոն դրամից ավելի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները, ինչպես նաեւ չհարկման շեմը պետք բարձրացվի: Պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը՝  հնարավո՞ր է, որ վարչապետը դեմ արտահայտվի այդ նախաձեռնություններին, Հարությունյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում նման միտումներ եւ հստակ առաջարկներ կային. «Այնպես, որ՝ աշխատելու ենք ՝ մեկս մյուսին լրացնելով, օգնելով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031