Այսօր կառավարության նիստում, ի թիվս այլ հարցերի, որոշում ընդունվեց Իրանին մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: 2012թ. օգոստոսի 11-ի երկրաշարժից տուժած իրանցիներին Հայաստանի կառավարությունը կօգնի մոտ 37 մլն դրամի գույքով եւ սննունդով՝ վրան, քնապարկ, ծալովի մահճակալ, պահածոներ եւ ջուր: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ իրանցի գործընկերների հետ քննարկել են անհրաժեշտ ապրանքների ցանկը եւ մոտակա երկու օրերին վերջնականապես հստակեցնելուց հետո Հայաստանից մարդասիրական օգնությունը կտեղափոխվի Իրան: