«Ես, որքան հասկանում եմ, այդ քաղաքացիական նախաձեռնության հիմնական իմաստն նման երեւույթը ծնող պատճառների վերացումն է: Սա անհամեմատ ավելի արդյունավետ կլինի, քան ամեն ինչ անել, որպեսզի Ռուբեն Հայրապետյանը չլինի պատգամավոր: Դրանով դուք նվաստացնում, արժեզրկում եք գաղափարը»,- «Փաստարկ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ինքը կո՞ղմ է, որ Ռուբեն Հայրապետյանը մանդատը վայր դնի, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Վերջինս հիշեցրեց, որ Հայրապետյանն արդեն իսկ հայտարարել է իր մտադրության մասին եւ հավելոց, որ ինքը կարծում է, թե հենց այդպես էլ կլինի. «Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը ճիշտ հայտարարություն էր»:
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի այսօր «Հրապարակ» օրաթերթում տպագրված Վանո Սիրադեղյանի նամակը, Խոսրով Հարությունյանն ասաց, որ քանի որ նամակը դեռ չի ընթերցել, հետեւաբար ձեռնպահ կմնա կարծիք հայտնելուց: Լրագրողներից մեկը փորձեց բառացի փոխանցել նամակի բովանդակությունը: Խոսրով Հարությունյանը հակադարձեց. « Ձեր ասածն ինձ համար հիմք չէ, որ ես մեկնաբանեմ Վանոյի նամակը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ