Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հայաստանի հանգստավայրերում անմատչելիություն է». Արմեն Պողոսյան

Օգոստոս 16,2012 13:14

Հայաստանում գործող հանգստավայրերում առաջարկվող ծառայությունների, սահմանված գների մասին խոսելիս՝ Հայաստանի «Սպառողների ասոցացիա» հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց՝ ժամանակները փոխվել են, մարդիկ այժմ ակտիվ հանգիստն են նախընտրում. «Էլ ծովի ափին չեն պառկում հանգստանում, փոխարենը սիրում են գնալ սարեր բարձրանալ: Իսկ մենք ունենք այդ հնարավորությունները, սակայն օրական 25 000 դրամ, բացի սնունդը, տալով հյուրանոցներին, ոչ բոլորին է հասանելի, դա միայն բնակչության 10-12 տոկոսը կարող է իրեն թույլ տալ: Այս առումով անմատչելիություն է»:

Ըստ Պողոսյանի՝ Հայաստանում գործող հանգստավայրերում, անմատչելիությունից բացի, ծառայությունն ու որակը չեն համապատասխանում. «Հյուրանոցներում աշխատող երիտասարդները չեն կարողանում սպասարկել, բայց նրանք մեղավոր չեն, որովհետեւ ուսուցում չեն անցել: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հյուրանոցում հաճախորդն է իրենց սպասարկում»:

Զբոսաշրջությունը մեզ մոտ կաղում է, շեշտում է Պողոսյանը՝ հավելելով. «Պատկերացրեք, եթե մեր հայրենակիցները չլինեին, որոնք գալիս են Հայաստան իրենց հարազատներին տեսության, կամ հանգստանալու, ապա ով էր գալու Հայաստան»:

Տուրիզմի զարգացման գործում խոչընդոտներն, ըստ Պողոսյանի, հետեւյալն են. «Առաջինը կադրերի ուսուցումն է: Մատուցողից սկսած մինչեւ մենեջեր չեն տիրապետում էլեմենտար բաների: Պետք է ներդրումներ անել, գրավիչ բաներ սարքել բնության գրկում, որովհետեւ ճոխ հյուրանոցներով տուրիստներին չես զարմացնի: Բերեմ հասարակ օրինակ. տուրիստը Հաղարծինում հարցնում է՝ ինչպես գնալ զուգարան, երբ ասում ես այստեղ չկա, ապշում է: Այս, ո՞ր դարն է»:

Ըստ Պողոսյանի՝ Հայաստանում մեկ օրյա հանգստի ամենամատչելի գինն այսօր 25 000 դրամ արժի:

Իսկ ինչ վերաբերվում է էկոտուրիզմի զարգացման հարցում հեռանկարներին, ապա բանախոսը նշեց, որ հեռանկարներ տեսնում է, իսկ ռեալ քայլեր՝ ոչ. «Այստեղ շատ մեծ ներդրումներ պետք չեն, այս գործում ոչ ստանդարտ մտածողություն է պետք»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031