Կապանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված 4 թեկնածուներից մեկը` անկուսակցական, անհատ ձեռնարկատեր Վարդան Բաբայանը, նախքան առաջադրված թեկնածուների գրանցումը ինքնաբացարկ է հայտարարել:
Կապանում ընտրապայքարը կշարունակեն գործող քաղաքապետ Արտուր Աթայանը, նախկին քաղաքապետ Գագիկ Աթաջանյանը եւ «Հայփոստ» ՓԲԸ «Կապանի փոստային» մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:
Սյունքի մարզում երեկ ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաեւ Սիսիանի տարածաշրջանի Աղիտու գյուղական համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, անկուսակցական, Սիսիանի թիվ 4 դպրոցի զինղեկ Գագիկ Ադոնցը, Հացավան համայնքում գյուղապետի թեկնածու առաջադրված, ՀՀԿ անդամ, գյուղապետարանի քարտուղար Հասմիկ Ղարագյոզյանը, Սպանդարյան համայնքում` անկուսակցական Սիսակ Ազիզյանը: Գյուղապետի պաշտոնի համար առաջադրված մեկ թեկնածու էլ Սիսիանի Որոտան գյուղից է ինքնաբացարկի դիմում ներկայացրել: Համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, անկուսակցական, գյուղի դպրոցի ուսուցիչ Հայկ Բարսամյանը չի շարունակի ընտրապայքարը մյուս 2 թեկնածուների հետ:
Նշված գյուղերում 2-ական թեկնածուներ են մրցակցելու դեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ