Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր հարսնացուները երեք տարով պառավել են»

Օգոստոս 16,2012 12:41

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ճիշտ ե՛ւ տղայի, ե՛ւ աղջկա դեպքում ամուսնության համար նվազագույն տարիքը 18 տարեկանը սահմանելը։ Ըստ Ձեզ՝ ո՞ր տարիքում է ճիշտ ամուսնանալը։

ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ փոփոխությունների հիմնավորումների մեջ կան այնպիսի պայմաններ, որոնք վերին աստիճանի ընդունելի են, բայց կան այնպիսիևերը, որոնք ընդունելի չեն։ Օրինակ՝ գենդերային հավասարության հարցը։ Գիտեք, Հայաստանում շատ ավելի այլ խնդիրներ կան, քան, ասենք, գենդերային հավասարության հարցն է։ Կան երկրներ, երբ դրվում է տարիքի հարցը, բայց միեւնույն ժամանակ մասնավոր դեպքեր են լինում, եւ հնարավորություն է տրվում, ինչը ես համարում եմ ճիշտ մոտեցում։ Բոլոր դեպքերում, ելնելով առողջական, սոցիալական, հոգեբանական գործոններից՝ ամուսնության համար լավ տարիք համարում եմ մոտ 20 տարեկանը։ Պարտադիր չէ կոնկրետ 20-ը, բայց սկսած 20-ից, քանի որ այդ տարիքում ինքնուրույնության, սոցիալ-տնտեսական առումով կայուն վիճակ է լինում։

ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

ՀՀ առաջին օմբուդսմեն

ՊԱՏԱՍԽԱՆ. Որքան հասունացած լինի զույգը, այնքան կայացած ու ամուր կլինի ընտանիքը։ Կառավարության ծրագիրը ոդջունում եմ։ Ինձ համար հասունացված ու գիտակցված ընտրությունը լավ ընտանիքի երաշխիքն է։

ԹԱՄԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆ

Գագիկ Ծառուկյանի խորհրդական

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում, որ այդ մեկ տարին շատ մեծ տարբերություն կտա, եւ 18 տարին լիարժեք է հասունության հասնելու համար։ Իսկ գյուղական շրջաններն ունեն իրենց պապենական օրենքները, որոնք կարող է եւ գործեն, բայց այսօր մեր գյուղերն այնքան զարգացած են, որ կհետեւեն այսօրվա իրական օրենքին։ Պարզապես պետք է անպայման հաշվի առնել ազգային փոքրամասնությունների ազգային առանձնահատկությունները։ 18 տարեկանը ե՛ւ որպես հասունության, ե՛ւ ամուսնության տարիք նորմալ է։

ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆ

Լեզվի տեսչության պետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 1940 թվականը Հայաստանում 14 տարեկանն էր ամուսնության տարիքը, պատերազմից հետո բարձրացրին շեմը՝ 16-17 տարեկան։ Հիմա մեզ մոտ 24-28 տարեկանն է ամուսնության տարիքը, այսինքն՝ մեր հարսնացուները երեք տարով պառավել են։ Առաջ եթե 22-28 էր, ապա այսօր ամուսնության տարիքը հասել է 27-29-ը։ Այս առումով իրականում օրենքը որեւէ բան դժվար թե փոխի։ Կարող է տարեկան մի 30.000 ամուսնություն գրանցվի, բայց դրանից մի 5-6-ը կլինեն այդ տարիքի, այսինքն՝ 18 տարեկան։

ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆ

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031