Չարենցագետ, տասնյակ ուսումնասիրությունների հեղինակ, բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանի «Գիրք մնացորդաց» գիրքը, որը տպագրվել է պետպատվերի շրջանակներում, արգելանքի տակ է եւ գրախանութներ չի իջեցվել:
Պատճառը մեծանուն գրողի դստեր՝ Անահիտ Չարենցի բողոքն է, որը նա ուղղել է ՀՀ մշակույթի նախարարին:
Aravot.am-ի տեղեկություններով, Անահիտ Չարենցը գրքում նկատել է վիրավորական եւ Չարենցի հիշատակը նսեմացնող արտահայտություններ, դատողություններ:
ՀՀ մշակույթի նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովն ասել է իր խոսքը.արգելանքի տակ է վերցվելու գրքի ողջ տպաքանակը, որը առաջիկա օրերին հանձնվելու է բանաստեղծի տուն-թանգարանին:
Կարդացեք նաև
Անահիտ Չարենցը մեր աղբյուրի վկայմամբ, մտադիր է դատի տալ չարենցագետին: