Օգոստոսի 15-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի 2 շենքի 2-րդ բնակարանի բնակչուհի` 2001 թ. ծնված Իննա Շիրինյանի մատները մնացել են ոչ գործարանային արտադրության մսաղացի մեջ, անհրաժեշտ է բուժօգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
«1-03» ծառայության աշխատակիցները, փրկարարների ուղեկցությամբ, երեխային տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնուհետև` Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի միկրովիրաբուժության բաժանմունք:
Փրկարարները վիրահատարանում մասնատել են մսաղացի կաղապարը և ազատել տուժածի ձեռքը:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն