Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Գիզիրյանը չի ուզում խոսել Վլադիմիր Գասպարյանի փոխարեն

Օգոստոս 15,2012 21:58

Այսօր Aravaot.am-ը Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվեց` արդյո՞ք ՏԻՄ ընտրություններն այնքան լարված են լինելու Գյումրիում և ընդհանրապես  Շիրակի մարզում , որ ՀՀ ոստիկանապետը հատուկ հանձնաժողով է ստեղծում, խմբեր է ուղարկում: «Ես միայն Շիրակի մարզի մասին կարող եմ խոսել,  չեմ կարծում, որ ընտրությունները լարված են լինելու: Իսկ թե ոստիկանությունը ինչ աշխատանքային հատուկ խմբեր ու  հանձնաժողովներ է ստեղծել, այդ հարցը պետք է տաք ոստիկանությանը», -ասաց պարոն Գիզիրյանը: Այն հարցին էլ, թե չեք կարծո՞ւմ, որ  ընտրությունների ժամանակ  դրսից  բերված  ոստիկանական մեքենաներն ու հատուկ խմբերը  ավելորդ լարվածություն են ստեղծում բնակչության մոտ, նախկին ոստիկանապետ Աշոտ Գիզիրյանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, որ ոստիկանության աշխատակիցների գործողությունները ավելորդություն են: Նրանք ավելի շատ են իրազեկված օպերատիվ ինֆորմացիայով, քան մենք:Նրանք գիտեն, որտեղ ինչքան ուժեր պետք է կուտակեն և ինչ գործողություններ պետք է իրականացնեն , դա ուղղակի առաջին հայացքից այդպես է թվում մարդկանց , ուրեմն ոստիկանները ինչ-որ տեղ հիմք ունեն, գիտեն, որտեղ  ուժեղացնեն ծառայությունը, որտեղ խնդիրներ կարող են լինել, որտեղ են ընդհարումներ սպասվում»:

Շիրակի մարզպետի  հետ հարցազրույցն ամբողջությամբ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտում»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031