Հայաստան-Բելառուս պաշտոնական ընկերական խաղը կկայանա այսօր` հիմա է, Հանրապետական մարզադաշտում: Այն Հայաստանի հավաքականի վերջին ստուգատեսն է Բրազիլիայի 2014 թվականի խաղերից առաջ:
Ինչպես Հայաստանի պաշտոնական խաղերից առաջ, այս անգամ եւս, Առաջին ճակատը (FAF) կազմակերպել էր երկրպագուների երթ` դեպի մարզադաշտ: FAF-ի խորհրդի անդամ Էդգար Պետրոսյանն ասում է, որ նման միջոցառման նպատակը ֆուտբոլի նկատմամբ մարդկանց մեջ հետաքրքրություն մտցնելն ու ոգեւորելն է: Իր խոսքով, այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար. «Բելառուսն իր պոտենցիալով շատ նման է մեր ապագա մրցակցին` Իտալիայի հավաքականին: Այս հանդիպումից ակնկալում եմ մեր հավաքականի հաղթանակը` 2-0 հաշվով»:
Արամ Արարատյան