Այսօր` օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17.00-ի սահմաններում Կապանի շտապօգնության կայանից ահազանգել են Կապանի փրկարարական ջոկատ, որ Ողջի գետում` Բաղաբերդ թաղամասի հատվածում, մարդ է ընկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հասնելով դեպքի վայր` փրկարար ջոկատի աշխատակիցները գետից դուրս են բերել ջրահեղձվածի դին:
Պարզվել է, որ ջրահեղձվածը Կապան քաղաքի Շինարարների 14 շենքի բնակիչ, 50-ամյա Արշավիր Նավասարդյանն էր, դատաբժիշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա բռնության հետքեր չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա.Նավասարդյանն իր 2 ընկերների հետ գետի ափին քեֆ անելիս է եղել, ընթացքում որոշել է մտնել ջուրը, կիսահագնված Նավասարդյանը մտել է ջուրը, ոտքը սայթաքել է, իսկ ընկերները չեն կարողացել ոչնչով օգնել:
Հայտնի է նաև, որ և՜ Ա.Նավասարդյանը, և՜ նրա 2 ընկերները անտուն թափառաշրջիկներ են: