Ազգային ավիափոխադրողը շարունակում է իր կանոնավոր և լրացուցիչ չվերթները պատերազմական գոտի: Օգոստոսի 15-ին իրականացվեց Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ երկրորդ չվերթը: Նշված չվերթով մեկնել է հինգ , ժամանել է 104 ուղեվոր: Օգոստոսի 13-ին «Արմավիայի» Երևան-Հալեպ-Երևան կանոնավոր չվերթով մեկնել է 26 ուղեւոր,ժամանել՝ 90:
Հիշեցնենք որ հատուկ չվերթները երեխաների համար «Արմավիա» ընկերությունը իրականացնում է կառավարության հետ համատեղ :
«Արմավիայի» լրատվական ծառայություն