ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով ընդգրկվել է երկրորդ պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Սահակյանը: Նա ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վաղինակ Գեւորգյանի հետ կշարունակի իրականացնել Ս.Հովհաննիսյանի պաշտպանությունը:
Հիշեցնենք, որ Սամվել Հովհաննիսյանը կասկածվում է մեկ այլ դատապարտյալի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ:
Ի դեպ, Լուսինե Սահակյանը ՔԿՀ նախկին պետի պաշռտպանն է եղել այլեւ կարճված մեկ այլ քրեական գործով.տարիներ առաջ Հովհաննիսյանը կասկածվում էր արեւանգման համար:
Aravot.am-ի տեղեկություններով առաջիկա օրերին սպասվում է Ս.Հովհաննիսյանի կալանքի երկու ամսով երկարացումը: