Ամառային 30-րդ օլիմպիական խաղերն ավարտվեցին եւ հիմա ամբողջ աշխարհում ամփոփում են դրանց արդյունքները:
Վիճակագիրները հետաքրքիր հաշվարկ են կատարել, ըստ որի Լոնդոնում նախկին ԽՍՀՄ հանրապետությունները ներկայացրած մարզիկներն ընդհանուր առմամբ նվաճել են 47 ոսկե մեդալ, իսկ «Խորհրդայինների» հավերժ մրցակից ամերիկացիների հաշվարկում գրանցվել է մեկով պակաս` 46: ԽՍՀՄ-ն առջեւում է նաեւ արծաթե մեդալների հաշվարկով. 44-ը` 29-ի դիմաց: Դե, բրոնզի մասին խոսելն էլ ավելորդ է. ԽՍՀՄ` 72, Ամերիկա` 29:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ