Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեև պայքարի են դուրս եկել թվով վեց թեկնածուներ, սակայն գյումրեցիները վստահ են, որ աթոռը Վարդան Ղուկասյանից ուղղակիորեն հանձնվելու է գարեջրի գործարանի սեփականատեր, գործարար Սամվել Բալասանյանին:
Այսօր Aravot.am-ը Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանից կարծիք հարցրեց` արդյոք գործարար քաղաքապետը կկարողանա՞ լուծել գյումրեցի գորածազուրկների հարցերը: « Դե յուրե ամենահավանական թեկնածուն գործարար չէ, ամենայն հավանականությամբ դա այդպես է բոլոր փաստաթղթերով, և մեր ընկալումներով է ինքը գործարար, պարզ է որ մենք եկել- հասել ենք մի էտապ, երբ մարդիկ կարողանում են նաև այդ հարցերը այնպես անել, որ իրենք անխոցելի լինեն: Որպեսզի չլինի շահերի բախում, պարզ է, որ գործարար քաղաքապետը լավագույն տարբերակը չէ: Աշխարհը բաժանվում է մի քանի հատվածների, էդ քանի հատվածներից մի հատվածն էլ Արևմտյան աշխարհն է , իսկ այնտեղ քաղաքապետերը, մեյերները, որպես կանոն, գործարար չեն, նրանք ավելի շուտ մենեջեր են, շատ բարձրորակ մենեջեր, և հենց դրա շնորհիվ է, որ իրենց համայնքները բարձր կենսամակարդակ ունեն, բարձր կենսապահովում, անվտանգ են, աչք շոյող են, հաճելի են ապրելու համար, ինքնաբավ են և այլն և այլն:Սա կյանքի իրականությունն է, որը թելադրում է, որ քաղաքապետը պետք է լինի ոչ թե գործարար, մեկ անգամ ևս նշեմ կարևոր չէ դե ֆակտո, դե յուրե, Հայաստանը փոքր է երկիր է, և այդ առումով պարզ է, որ կարող են լինել ձևակերպումներ, պետք է իսկապես լինի լավ մենեջեր, որը կարողանում է բոլոր այդ գործերը կազմակերպել անհրաժեշտ ձևով», – ասում է մեր զրուցակիցը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ