Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս կինը ցանկացել է, որ իր երեխան լավ տիրապետի հայերենին

Օգոստոս 15,2012 13:53

Այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր Մոսկվայի միջազգային բազմամշակութային դպրոցի տնօրեն Օֆելյա Առաքելյանը, ով ներկայացրեց դպրոցն ու կրթական ծրագրերը:

Տիկին Առաքելյանը փաստեց, որ 1989թ-ին հիմնադրված դպրոցը միակ ազգային կրթական-կենտրոնն էր Մոսկվայում: Դպրոցի բացման անհրաժեշտությունը կապված էր այն երեխաների հոգեբանական վերականգնման անհրաժեշտության հետ, որոնք երկրաշարժից հետ տեղափոխվել էին Մոսկվա: «Հիվանդանոցներից մեկում մի հայ երեխա անշարժ վիճակում պառկած էր: Նրա մայրը ձեռքը դրեց ուսիս և մտահոգություն հայտնեց երեխայի հետագա ուսուցման հարցով: Սիրտս լցվեց, հուզվեցի և որոշեցի զբաղվել խնդրով: Դիմեցի դեսպատանուն, որի վրացի ներկայացուցիչներից մեկը Մոսկվայից քիչ հեռու գտնվող վերականգնողական կենտրոնի առաջին հարկը տրամադրեց դպրոց բացելուն»,-պատմեց Օֆելյա Առաքելյանը` հավելելով, որ դպրոցը, իրապես,  ժամանակի ընթացքում  նպաստեց հայ երեխաների հոգեբանական վերականգնմանը:

Ներկայումս Կրեմլի հարևանությամբ գտնվող կրթօջախում  սովորում են 15 ազգության երեխաներ:  Տիկին Առաքելյանն ասաց, որ դպրոցն ոնի շուրջ 200 աշակերտ, որից 100-ը հայ է: «Դպրոցն այժմ ամենօրյա է և անվճար, իսկ 2000թ-ից ունեցել ենք առաջին դասարաններ: Հայերենը դասավանդվում է Երևանի կրթական  ծրագրով, սակայն Հայաստանում պարբերաբար վերապատրաստվող ուսուցիչները նույնպես ծրագրեր են կազմում`  աշակերտների ընդունակություններին համապատասխան»:

Դպրոցի խնդիրներից տնօրենն առանձնացրեց հայերենին հատկացվող ժամերի սակավությունը` շաբաթական 2 ժամ. «Ունենք աշակերտ, որի հայրը հայ է, մայրը` ռուս: Կինը եկել և դժգոհում էր, որ երեխան հայերեն լավ չգիտի, մինչդեռ ինքը ցանկանում էր, որ աշակերտը լավ տիրապետի հայերենին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031